«Անտիֆեյք»-ը գրում է. «Մեր տրամադրության տակ սկանդալային և բացառիկ ձայնագրություն է հայտնվել «Իմնեմնիմի»-ի գործով հանրային մեղադրող Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, որը 2024 թվականի ապրիլի 26-ին Ֆրանսիական համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողների խնդրանքով կարծիք է արտահայտում «Իմնեմնիմի»-ի գործով անցնող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործի մասին: Հայկ Հարությունյանը մասնավորապես ասում է. «Անկեղծ ասած` ես էդ անձի հետ կապված (խմբ.- Նարեկ Սամսոնյան), չեմ թաքցնի, հակակրանք կա, էդ անձի էությունը նայելուց ուզում եմ դատեմ: Չասեք` շահագրգռվածության, անաչառության հարց կլինի, իրականում էդ անձի, «վոբշմ» ինքը իմ վրա վատ ազդեցություն ունի: Ինքը դատվածություն չունի, որովհետև ինքը դատապարտվում է առանց պատժի նշանակման: Ինքը պատիժ չի կրում: Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի համակարգով սահմանված կարգով որևէ պատիժ իրա նկատմամբ չի նշանակվել, որովհետև վարույթի ժամկետներն անցել են»: Նշենք, որ օրերս՝ հունվարի 31-ին, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Առավել մանրամասն` տեսանյութում: |
«Հակակրանք ունեմ, ուզում եմ դատեմ». սկանդալային ձայնագրություն` «Իմնեմնիմի»-ի գործով. «Անտիֆեյք»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին