▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակահայկական ու հակաքրիստոնեական աշխատանք, որտեղ սխալ գրված կլինի անգամ ԱՍՏՎԱԾԸ ...

Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք է անրադառնամ մի երևույթի, որի անունն է Գոռ Վարդանյան, իսկ նրա գործունեությունը կոչվում է կինո նկարել : Անկեղծ ասեմ, երբ Գոռ Վարդանյանը դեռ չէր սկսել իր ֆանտաստիկ ժանրի ստեղծագործ աշխատանքը, սիրվում ու գնահատվում էր, որպես լավ կարատեիստ, ով շաաատ ու շատ երեխաների էր կտրում փողոցից, բայց, չգիտես ինչի այս մարդն էլ շեղվեց` սկսեց իրեն ինչ որ ռեժիսուուրասցենարադերասանական աշխարհներում պատկերացնել ու ցավոք , այդ պատկերացումներով էլ մնաց: Մեկը մյուսի հետևից անորակ ու անպարկեշտ ֆիլմեր, վատ դերասանական խաղ, չեմ ներառում հենց իր ` Գոռ Վարդանյանի խաղը, որովհետև դա մի ուրիշ թեմա է , մի խոսքով շատ ու շատ վատ ու հետո դրանից էլ ավելի վատ գործեր : Լավ, հասկացանք ամեն ինչ, հասկացանք, որ մի անգամ երկինք բարձացողը կրկին իրեն այդ երկնքում է զգում, բայց պետք չի ` քիչ չի անորակ, քիչ չի անիմաստ աշխատանք` հետն էլ անգրագետ մատուցում: Հա հենց անգրագետ մատուցում. 
Քաղաքում նկատեցի Գոռի նոր կինոյի գովազդային հատվածները, ձեռքս ընկավ այդ կինոյի <<բուկլետը>> , որում….մի փոքր պատմվում էր սցենարից, որտեղ մի քանի բառի մեջ կար այնքան սխալներ, որ, եթե ունենաս 2-րդ դասարանի կրթություն, ապա կարող ես կազմել այդ բառերը: Հասկանում եք, խոսքը հայերենի մասին է, մեր մայրենի լեզվի, իսկ այդ մայրենի լեզուն աղավաղելով մեզ է մատուցում մարդ, ով իրեն իրավունք է վերապահում հայկական մշակույթը ներկայացնել աշխարհում, համաշխարհային կինոկենտրոննում` ազգերի մշակույթների խառնարանում, բացի այդ էլ ֆիլմ է նկարահանում ԱՄՆ-ում, անգրագետ ու հիասթափեցնող անգլերենով: Դե արի ու մի ասա` առաջինը սովորիր քո լեզուն, սովորի’ր հայերեն գրել և խոսել, հետո նոր մտքիդ ծայրով անցկացրու, բայց մի իրականացրու այդպիսի խայտառակ աշխատանք:
Այո', հասկանում ենք այն օտարացման զգացողությունը, երբ գիտակցում ես, որ արյամբ ձեռք բերած մի բուռ հայրենիքդ հետզհետե սկսում է պատկանել օտարերկյա <<ներդրողներին>>, կարող ենք դեմ գնալ ու պայքարել այդ երևույթի դեմ, բայց այն, որ Հայաստանում մեծացած հայ քրիստոնյան , հայերենի լեզվով դաստիարակություն ստացած մարդն, ով ծնվել և մեծացել է Հայաստանում, իրավունք չունի հանդիսատեսի դատին հանձնել այդպիսի հակահայկական ու հակաքրիստոնեական աշխատանք, որտեղ սխալ գրված կլինի անգամ ԱՍՏՎԱԾԸ ...


Վահան Առաքելյան

Լեզվաբան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին