▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակաեկեղեցականները վախեցել են գյումրեցիներից

Հակաեկեղեցականները վախեցել են գյումրեցիներից․․․ Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարյուրավոր գյումրեցիներ առավոտից մասնակցում են պատարագին։

Ավելի վաղ, Արթուր Գևորգյանը գրել էր․ «Այսպիսով, օրը բացվեց ու բարին բացվի Գյումրու վրա։ Գնում ենք պատարագ ու քիչ անց կհավաքվենք։ Մենք պտի նախ դառնանք դեպի Աստված, որ մարդկանց խոսք ասելիս Աստծով ասենք։ Մեծ պահքի շրջան է։ Փաստացի խորհելու, ապաշխարելու և ևս մեկ անգամ մեր հավատքը հաստատելու օրեր են։ Գյումրին արմատից սկսել է փոխվել։ Գյումրին քաղաքականացված քաղաք չի եղել, բայց վերջին տարիների զարգացումները Գյումրիում ձևավորեցին քաղաքականացվածություն, որից էսօր զերծ կմնանք, քանի որ կրոնը, հավատքը զերծ են այդ ամենից։ Գյումրին գյումրեցու քաղաքն է։ Գյումրին Յոթվերքի քաղաքն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին