ԱԺ-ում այսօր 2015թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ մեր տնտեսությունը հիվանդ է, ու այն սպառնալիք է ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգության համար:
Նա նշեց, որ նախկինում իրենց արած բոլոր կանխատեսումներն ու գնահատականներն իրականացան. «Չեմ հասկանում՝ ՀԱԿ-ում շամաննե՞ր են, մարգարենե՞ր, թե` պայծառատեսներ, որ ամեն ինչ այսքան լավ, ճշգրտորեն կանխատեսում են ու գնահատում:
Բա հետո էլ ասում եք պրոֆեսորներ ունենք, կարմիր դիպլոմավորներ կամ առանց դրա, որոնք շատ են սիրում ճամարտակել իրենց պրոֆեսիոնալիզմով, բա իրենք չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում: Միջազգային գնահատականներով՝ մեզ մոտ ներդրումների կոլապս է»:
a1plus.am-ի տեսանյութը