ՀԱԿ-ի կողմից իմ հրաժարականի պահանջն անլուրջ է, Վարչապետի ասած ամեն ինչի տակ ես ստորագրում եմ. Ալեն Սիմոնյան
«Համարում եմ լուսանցքից դուրս գալու այլ տարբերակներ կան, պետք է ուրիշ բան փորձեն, կրկին փորձեն: Մնացած մեկնաբանությունները, կարծում եմ, ավելոդ են. անկեղծ ասած՝ նախ՝ անլուրջ եմ վերաբերվում, երկրորդ՝ այդ քաղաքական ուժը իր կշիռը վաղուց կորցրել է»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով ՀԱԿ-ի հայտարարությանը, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում |