Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմի և աշխատանքների վերաբերյալ քվեարկությանը, քանի որ իրենց խմբակցությունը չի մասնակցում այդ հանձնաժողովի աշխատանքներին:
Չնայած Լևոն Զուրաբյանի հայտարարությանը` ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը դեմ քվեարկեցին, իսկ Լյուդմիլա Սարգսյանը՝ ձեռնպահ: