▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաջորդը Սենատի որոշումն է․ Սերժ Թանկյանի արձագանքը

System of a Down ամերիկյան ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու վերաբերյալ։

«Շնորհակալություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` պատմությունը եւ Հայոց ցեղասպանությունը հավուր պատշաճի բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների եւ նրանց բոլոր հարազատների, ովքեր զոհվել են

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:

Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:

Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի որոշումն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին