▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 02.04.2025 lang.iso lang.iso lang.iso

««Հաբրգած» վարորդը կամ 9%-անոցի լկտի պահվածքը»

Նորայր Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

««Հաբրգած» վարորդը կամ 9%-անոցի լկտի պահվածքը։

Երեկ` Մաշտոցի պողոտայում, 5486 S պետհամարանիշով 43 համարի ավտոբուսի վարորդը իրեն պահել է «չոֆեռի» հոգեբանությամբ։

Էս էությամբ և հոգով «չոֆեռը»  բացել է իր անքաղաքավարի ռեխը և ֆիզիկական գործունեությամբ իջեցրել ավտոբուսում բոյկոտեց, իրենս Սահմանադրական իրավունքը իրացնող քաղաքացիներին։

«Երևանի ավտոբուս»  ՓԲԸ, քանիցս ձեզ ահազանգ է ստացվել,ձեր անկիրթ և ոչ պատշաճ վարքագծով վարորդների վերաբերյալ։ Զգուշացնում ենք վերջին անգամ. տեր կանգնենք ձեր էությամբ «չոփեռներին» և այնպես արեք, որ մնացած քաղաքակիրթ և գրագետ վարորդների պատիվը չընկնի մի քանի երևույթների պատճառով։

Հիշեցում․ Բոյկոտը շարունակվում է, #բոյկոտ իրականացնելը մարդու Սահմանադրական իրավունքն է, որը ամրագրված է նաև միջազգային կոնվենցիաներով, ուստի վարորդը իրավունք չունի խոչընդոտել բոյկոտ իրականացնող քաղաքացիներին։ Ձեր աշխատանքը ավտոբուս վարելն է, կատարեք այն հավուր պատշաճի,մի վերցրեք ձեր վրա պատասխանատվություն,որի իրավունքը չունեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին