▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ն է մեղավոր. Շուշան Պետրոսյանը` Եվրատեսիլի մասին

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի գնահատմամբ` Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Դորիանս խումբը ներկայացել է լավագույնս:

galatv.am-ն է գրում այս մասին, ում  լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչը դարձավ պատճառ, որ Հայաստանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, երգչուհին ասել է. «Այո´, երբեք չի եղել, մենք հիմնականում 4-րդ, 8-րդ տեղերն ենք զբաղեցրել: Դա ոչ մի բան չի փոխում ինձ համար, ես գոհ եմ այս կատարումներից, ամենաիդեալականը Դորիանսինն է եղել: Եվրատեսիլը ունի իր օրենքները, ունի իր դոնորին, հավանաբար: Երբ որ տեսնում ես, թե ինչպես են քվեարկում, ապա դա հավանաբար, քաղաքական, այսպես ասած, միջոցառում է, բայց ես չեմ ուզում, որ Հայաստանի այնտեղ գտնվելը որեւէ կերպ քաղաքականացվի, որովհետեւ իրականում դրա մեջ որեւէ քաղաքական բան չկա»:


Ըստ Շուշան Պետրոսյանի` գլխավոր մեղավորը Հանրային հեռուստաընկերությունն է եղել: «Բոլորը հրաշալի մասնակցություն են ցույց տվել, նկատի ունեմ և Սփյուռքը, և առավել ևս Գոռը փայլուն կատարել է, և´ առաջին, և´ երկրորդ օրը: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում թերացումը հեռուստատեսությանն է: Ես կարծում եմ, որ այո´, Հ1-ը կարող էր շատ ավելի լավ աշխատել, միևնույն է, կարող էր արդյունքը նույնը լիներ, քանի որ մեծ փողեր են լվացվում այդ պրոյեկտի մեջ, դա ոչ մի կերպ չի կարող առնչվել էրեխեքի հետ»,- ասել է պատգամավորը:

Իսկ  հարցին, թե ինչով կպայմանավորեք այն հանգամանքը, որ Սփյուռքը այս անգամ պասիվ գտնվեց, եւ որ Ռուսաստանը ընդամենը 2 միավոր տվեց Հայաստանին, Շուշան Պետրոսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Դուք քաղաքականացնում ե՞ք, երբ որ մշակույթի մեջ մտցնում եք քաղաքականություն, ինձ այդ մշակույթը այլևս հետաքրքիր չէ: Սա որերորդ տարին է, որ մենք մասնակցում ենք, ես անվերջ կրկնում եմ, ես ընդամենը նայում եմ, որովհետեւ իմ գործընկերն է ելույթ ունենում, եւ առաջին անգամ ես 100 տոկոսանոց ելույթ եմ տեսել, հրաշալի կատարում եմ տեսել եւ կարծում եմ, որ առհասարակ տղաները քննարկման ենթակա չեն: 2 միավոր է տալիս, ընդհանրապես եղել է եւ 10- 11 միավոր են տվել, ես չեմ կարող ասել: Ես Եվրատեսիլով ընդհանրապես չեմ հետաքրքրվում: Սփյուռքին հանգիստ թողեք, Սփյուռքում մարդիկ կան, որ տասը զանգ են տվել, բայց դա չի հաշվարկվել, ով է մեղավոր: Մարդիկ, որոնք Սփյուռքն են ներկայացնում, տասը զանգ են տվել, մարդիկ հրաշալի եւ ակտիվորեն մասնակցել են, Սփյուռքին չի կարելի մեղադրել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին