▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ից հայտնի ժուռնալիստ չկա, պալատական սազանդար՝ խնդրեմ, կա...

168.am-ը գրում է, որ Հանրային հեռուստատեսության հիմնական նպատակը պետք է լինի անաչառ, սպառիչ, հավասար, համակողմանի տեղեկատվություն տրամադրելը և այդ կետը դուք չեք կատարել: Այսօր ԱԺ նիստում Հանրային ՀԸ անցած տարվա հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ մեզ մոտ հանրայինը միայն անունով է հանրային և հանրության մեջ առկա խնդիրները չի բացահայտում: Ա.Մանուկյանը հիշեցրեց, որ ՀՀ քաղաքացին ունի տեղեկացված լինելու իրավունք, բայց սահմանադրական այդ կետը Հ1-ը չի ապահովում: Նրա խոսքով՝ ռաբիսը պակասել է և այլն, բայց ՀԸ-ն հանրային չէ այնպես, ինչպես հանրային չէ Հանրային խորհուրդը, որի ղեկավար Վազգեն Մանուկյանն, ըստ նրա՝ ուզում էր նախագահ դառնալ, բայց հենց Սերժ Սարգսյանն ասաց, հանեց իր թեկնածությունը: Ա.Մանուկյանի խոսքով՝ ինչպես քաղաքացին սառնարանն է բացում և ցանկացածը վերցնում, այդպես էլ հեռուստատեսությունը պետք է ազատ տեղեկատվություն մատուցի:

«Դուք կարող եք գնալ Բագրատաշեն, ձեր ժուռնալիստները 2 օր մնան և հարցնեն, թե ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում: Տարեկան 5-7 հազար փակում են բիզնեսն ու արտագաղթում: Լավ, դուք ուրիշ հեռուստատեսություն չեք նայե՞լ, BBC, CNN չեք նայե՞լ, նրանց դինամիկան, դիապազոնը, հարցերի սրությունը: Սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի միշտ զամացական-հիացական դեմքո՞վ, թե՞ Բախտամյանի՝ ինչպես սկսվեց ու անցավ օրը: Դրանո՞վ եք բավարարվում: Էդպես չի կարելի: Դրա համար ձեզ մոտ ժուռնալիստ չի աճում: Հ1-ից հայտնի ժուռնալիստ չկա, պալատական սազանդար՝ խնդրեմ, կա: Հայկ Գևորգյանի նման կարա՞ք ժուռնալիստ լինեք, որ նյութեր տպի, ցնցի: Իրական, անաչառ հոդված: Մհեր Արշակյանի նման կարա՞ք նյութեր տաք, կամ Լևոն Բարսեղյանի: Չեք կարող»,- ասաց Ա.Մանուկյանը՝ հավելելով, որ Հ1-ում քաղաքական մասը պակասել է, մշակութայինը՝ մեծացել, և Հ1-նածատում է Ադրբեջանում կիրավող կոպիտ քարոզի պրիմիտիվ մեթոդներով:

«Էխ, լավ ա բաներ կան, որ չեք անում, պարոն Ջաղինյանը,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և, դիմելով Մանուկյանին, նրան մեղադրեց մարդկանց վիրավորելու մեջ,- Ձեր կարծիքը պարտադրում եք, վիրավորում եք, մոնիթորի՞նգ եք, ի՞նչ եք»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին