▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ի շենք մուտքն՝ անմոռուկներո՞վ

Հանրային հեռուստաընկերությունում, որը ոչ փաստացի դարձել է «Շարմ հոլդինգի» մասնաճյուղ և ջաղինյանական «կրեատիվ» մտքերի իրացման գոտի, շարունակում է արձանագրվել զավեշտներ: Ըստ ասեկոսեների՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի անունից Հ1-ի աշխատակիցներին բաժանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկ ծաղկի  կրծքանշանները և պարտադրվել ՝ աշխատանքի վայրում անպայման կրել այն:

Զավեշտը կայանում է նրանում , որ այն աշխատակիցները, ովքեր Հ1 ներկայանալիս մոռանում են  իրենց հագուստին փակցնել անմոռուկները՝ նկատողություն են ստանում, իսկ հսկողությունը սկսվում է  Հ1-ի մուտքում առկա ոստիկանական անցակետից: Հիշեցնենք, որ ըստ համացանցում տարածված բողոքների՝ անմոռուկը մասսոնական խորհրդանիշ ծաղիկ է, և սխալ էր այն օգտագործել իբրև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին