«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ Կիսելյովի պրոդյուսերական կարիերան սահմանափակվում է ռուսական «СТС» հեռուստաընկերության «Ծիծաղ մեծ քաղաքում» հաղորդաշարով։ Իսկ դրանից առաջ նա «КВН»–ի «Տրիոդ և Դիոդ» թիմի ավագն է եղել։ Կիսելյովը արդեն երրորդ «КВН»–շիկն է, որ ընդգրկվում է Սերժ Սարգսյանի «PR» դիվիզիայում։ Մինչ այդ նրա մամուլի խոսնակ էր նշանակվել Արման Սաղաթելյանը, ապա Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ էր նշանակվել Ռուբեն Ջաղինյանը։ Կիսելյովի նշանակումից դժվար թե Հ1–ը տուժի, քանի որ ինչպես «КВН»–շիկներն են ասում, «խուժե նեկուդա»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
Ի դեպ, ilur.am-ն արձանագրում է, որ Հանրային կոչվող հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնում ՌԴ քաղաքացուն նշանակումը հատկանշական է այն առումով,որ այն տեղի է ունեցել Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Ս. Սարգսյանի և Վ. Պուտինի համատեղ հայտարարությունից անմիջապես հետո: