▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղի բնակիչների 90 տոկոսը վարկ է վերցրել ու «տակը մնացել»

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ ԱԺ-ում Կառավարությանն ուղղված հարցը վերաբերում էր գյուղատնտեսական վարկերին.

«Գյուղի բնակիչների 90 տոկոսը վարկ է վերցրել, այն 24 տոկոս է: Մարդիկ հայտնվել են տույժերի, տուգանքների, բանկերի ճնշման ներքո, չեն կարողանում այս վիճակից դուրս գալ, մնացել են «տակը»: Հետաքրքիրն այն է, որ Կառավարությանն ուղղված նամակում մարդիկ այս ամենը նկարագրել են, բայց պատասխանել են, որ ՀՀ գործող առևտրային բանկերը մասնավոր ընկերությունները են և գործունեությանը միջամտելը դուրս է  ՀՀ կառավարության իրավասություններից: Թայլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չեն դիմել: Մի՞թե հնարավոր չէր համակարգային լուծում գտնել»,-հարցրեց պատգամավորը:

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասախնեց.

«Հարցը ճիշտ է, կա խնդիր, չկա մեխանիզմ: Հարցը դրված է քննարկման, զեկուցվել է վարչապետին: Կա հանձնարարություն՝ Կենտոնական բանկի հետ լուծում գտնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին