▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղապետարանի աշխատակազմը ավելի ադեկվատ դրսևորեց իրեն, քան բնակչությունը

Զարմանալիորեն հայաստանյան ոչ մեծ մի համայնքում տեղական «էլիտան»՝ գյուղապետարանի աշխատակազմը ավելի ադեկվատ դրսևորեց իրեն, քան բնակչությունը, և մի մարդու նման հրաժարական տվեց: Խոսքը Պռոշյան համայնքի մասին է, որի բնակչությունը մի քանի անգամ վերընտրված դաշնակցական գյուղապետի սպանությունից հետո, փոխանակ մի մարդու նման կանգներ դաշնակցական թեկնածուի թիկունքին, տեղի տվեց իշխանության ճնշումներին ու տասհազարանոց գայթակղությանը և «ընտրեց» ՀՀԿ-ականի:

Վաղթանգ Սիրադեղյանի գրառումը

Ֆեյսբուք

Հիշեցնենք, որ հուլիսի 29 -ին Պռոշյան համայնքի գյուղապետարանի աշխատակազմը՝ թվով 13 հոգի ազատման դիմումներ էին ներկայացրել ի նշան բողոքի. պահանջում են նախկին  գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին