Ամեն տարի նույն խնդրի առջև ենք կանգնում և դասեր չենք քաղում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Գյուղատնտեսական մթերքները ՀՆԱ, ինչպես նաև բյուջե ձևավորող ոլորտ են: Խնդրի լուծմանը պետք է նպաստեն մարզպետարանները: Քույր քաղաք, եղբայր քաղաք, եղբայր գուբերնիա և այլն..դրանց իմաստը բա ո՞րն է: Բա մեր դեսպաններն ո՞ւր են: Պետք է ճիշտ կազմակերպել մթերման խնդիրը»,-ասաց Լյովա Խաչատրյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք.
«Այսօր Երևանի ամեն շենքի բակում պետք է մեկ տաղավար լինի, որտեղ գյուղացիները կարող են իրենց մթերքը վաճառել: Միջանկյալ փող աշխատողները պետք է վերանան»,-առաջարկեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում