▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիները կարտոֆիլն իրացնելու խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»

«Արդեն իսկ ակնհայտ է, որ կարտոֆիլի բերքն այս տարի առատ է, և գյուղացիները, ինչպես միշտ, իրենց ապրանքն իրացնելու անլուծելի դարձած խնդրի առջև են կանգնել։ Ու եթե փոքր տնտեսությունների դեպքում խնդիրն ինչ-որ կերպ լուծելի է. մարդիկ շուկաներում կարող են կիլոգրամ-կիլոգրամ իրացնել իրենց բերքը, ապա ֆերմերների դեպքում, որոնք 10 կամ 20 տոննա կարտոֆիլի բերք են ստացել, լուրջ խնդիր Է առաջանում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մթերման հարցերով չի զբաղվում՝ վկայակոչելով, որ իր գործառույթներն են՝ «գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը», ՀՀ Էկոնոմիկայի նախարարությ՛ունն Էլ ի զորու չէ շուկա գտնել հայ ֆերմերների համար։ Ավելին՝ այս տարվա հունվարի 1-ից օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 2 մլն 358 հազար 725 կգ կարտոֆիլ՝ 40– 60 դրամով։ Արդյունքում ներքին շուկան հագեցվեց ռուսական կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլի գինն էլ կտրուկ ընկավ՝ դառնալով 90-100 դրամ, որը շատ ցածր գին Է մեծ ծախսեր կատարած գյուղացիների համար։

 

Իսկ ի՛նչ Է անում այստեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Կոնկրետ կարտոֆիլի ցանքս իրականացրած ֆերմերների ու գյուղացիների վրա սերմացու, ազոտական պարատանյութ և դիզելային վառելիք Է վաճառում ՀՀ պետբյուջեի հաշվին որոշակի արտոնյալ պայմաններով։ Եվ վերջ։ Մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ հաջողակ գործարարներ, որոնք կարող են առավել մատչելի գներով գյուղացուն վաճառել վերը նշված անհրաժեշտությունները։ Հետևաբար, ի՞նչ իմաստ ունի մի ողջ նախարարության վրա ՀՀ պետբյուջեից տարեկան մոտ 16 մլրդ դրամ հատկացնելը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին