▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ՀՀԿ-ական թեկնածուները հրաժարվում են տալ խոստացած ընտրակաշառքը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրիում թեեւ ընտրակաշառքի համար սահմանված արժեքը եղել է 10 հազար դրամը, սակայն եղել են թեկնածուներ, որ խոստացել են 15, բայց հինգ հազարը՝ ընտրությունից հետո վճարելու նախապայմանով:

Մեր աղբյուրն այսպես մեկնաբանեց այդ տեղեկությունները. «Նրանք, ովքեր նորմալ նկարած ներկայացրել են նկարներ, որտեղ հստակ երեւացել է այն, ինչ պետք է երեւար, իրենց գումարները տրվել են: Չի տրվել նրանց, ովքեր կասկածելի կամ միեւնույն նկարած նկարն են ներկայացրել: Օրինակ, եթե նկարը խավար է եղել, նրանց 5000 չի տրվել»:

Մեկնաբանելով ՀՀԿ-ական թեկնածուների բաժանած ընտրակաշառքի մասին խոսակցությունները, ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար Սամվել Նիկոյանը մեր թղթակցին ասել է. «Դուք լսել եք միայն ՀՀԿ-ակա՞ն թեկնածուների մասին: Մամուլում գրվեց, որ գրեթե բոլոր կուսակցությունների թեկնածուներն ընտրակաշառք են բաժանում: Ես կարծում եմ, որ եթե բոլոր կողմերից նման հրապարակումներ եղան, դա կարող է ինչ-որ ճշմարտություն պարունակի իր մեջ»:

Հարցին՝ լսե՞լ եք, որ ՀՀԿ-ի թեկնածուները ընտրությունից հետո հրաժարվում են տալ խոստացած ընտրակաշառքը, Նիկոյանը պատասխանել է. «Ես լսել եմ բոլորի վերաբերյալ, եթե Դուք սեւեռված եք միայն մի ուղղությամբ, սխալ տեղ եք զանգել: Գիտեք, որ ավելի շատ բաժանողներ են եղել, չգիտե՞ք դրա մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին