Սա Հայկ Ադամյանի նկարն է, անձամբ ես սիրահարված եմ այս նկարին կամ ավելի շուտ քաղաքիս, որի մի մասն էլ այս ճեմափողոցն է, այն հեքիաթային է, սակայն ցավալի փաստը նրանում է, որ այն, ինչ պատկերված է նկարում, որպես այդպիսին այլևս չկա: Իսկ սա իմ նկարն է՝ կատարված հեռախոսով, այն չես համեմատի այս նկարի հետ: Սակայն, հարցն այլ բնույթ է կրում՝ ո՞վ է թույլ տալիս պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի ճակատային մասերի այլանդակումը: Ի դեպ, իմ նկարը կատարված է Հոկտեմբեր կինոթատրոնի կողմից, հակառակ կողմից նկարել ոչ մի կերպ հնարավոր չէր: Վերնահարկի շինությունը ավելի քան վրդովեցնող է:
Գրառումը` mamikonhambaryan.blogspot.com-ից