▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է անհետացել. news.am

news.am-ը գրում է. Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է անհետացել։ Տեղեկությունը կայքի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունում,նշելով,որ զինծառայողի անհետացման մասին հաղորդում է տվել պայմանագրային զինծառայող Արթուրի (ազգանունը դեռ չեն հաղորդում Գյումրիում) կինը:

Կնոջ խոսքով, ինքը ամուսնու մասին տեղեկություն չունի փետրվարի 21-ի առավոտից: Ծառայակիցներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը, կայքի թղթակցին պատմեց,որ Արթուրը պետք է գնար կնոջ մոտ՝ Մարմաշեն գյուղի նրա հայրական տուն: Առավոտյան Արթուրը ծառայության չի ներկայացել ,ծառայակիցները անհանգստացել են,  զանգել կնոջը,որը նույնպես ասել է, որ տեղեկություն չունի: Ոստիկանությունը այժմ որոնողական աշխատանքներ է իրականացում:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին