▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել ողջ Հայաստանը․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու: Պատրաստ են նաեւ Տաջիկստանում, Ղրղզստանում, եւ Հայաստանում տեղակայված ռուսական բազաները»,- երեկ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,-ասել է նա:

Հայաստանի պարագայում գործում է առաջին հերթին աշխարհագրությունը: Հայաստանից շուրջ 400-500 կմ հեռավորության վրա ԻՊ-ի մասնակցությամբ ծավալվում են արյունալի իրադարձություններ Սիրիայում եւ Իրաքում: Իսկ այդ գործողությունների հետեւանքով տասնյակ հազարավոր սիրիահայեր հեռացան Սիրիայից, նրանց մի մասն էլ հաստատվեց Հայաստանում: Մյուս կողմից Գյումրու ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակում է լուրջ վտանգի տակ դնել Գյումրին, Երեւանը եւ ամբողջ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները չեն կարող սա չգիտակցել, եւ պետք է ամեն ինչ անեն նման զարգացում թույլ չտալու համար: Այս հարցում կարող է օգտակար լինել մասնավորապես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին