▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: Նա բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողով ներկա­յացրել է տարեկան հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետ Բալասանյանն անցած տարեվերջի դրությամբ ուներ 2.2 մլն դրամ և 12 հազար 100 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 296 հազար դրամ, և մոտ 13 հազար դրամ կենսաթոշակը:

Մինչդեռ 2016 թվա­կանին պաշտոնը ստանձնելու հայտարա­րագրում գյումրեցի քաղաքապետը նշել է, որ ունի արտադրական և հասարակա­կան նշանակության մեկական շինություն, երեք հատ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս և հողին ամրակցված մեկ շինություն: Իսկ ահա 2012 թվականին պաշտոնը ստանձնելու ներկայացրած հայտարարագրում նշված է, որ Սամվել Բալասանյանն ունի բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք և մեկ «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենա:

Հավանաբար, քաղաքապետը տարիների ընթացքում վաճառել է ունեցած միակ ավտոմեքենան՝ «Մոսկվիչը»: Բալասանյանի տիկնոջ՝ Ռենատա Գևորգյանի դրամական միջոցներն անցած տարում է կազմել են 300 հազար դրամ և 1500 դոլար: Բացի այս, քաղաքապետի տիկինը նախորդ տարի եկամուտ չի ունեցել: Նշենք, որ քաղաքապետի ներկայացրած հայտարարագրում նշված չէ գարեջրի երկու գործարանների մասին: Չէ՞ որ «Գյումրի» գարեջրի սեփականատերը քաղաքապետի ընտանիքն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին