▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուլենականներն օգոստոսի 14-ին նոր քայլեր են նախապատրաստում

Թուրքիայում սոցցանցերում լուրեր են պտտվում այն մասին, թե օգոստոսի 14-ին երկրում նոր զարգացումներ են սպասվում: Այս մասին տեղեկացնող թուրքական «Haberler» լրատվական կայքը նշում է, որ սոցցանցերում այդ ամսաթիվը շրջանառվում է գյուլենական համայնքի ներկայացուցիչների գրառումներում: Դա քննարկումների տեղիք է տվել, և բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ է տեղի ունենալու այդ օրը:

Կայքը գրում է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից առաջ գյուլենականները սոցցանցերում տարբեր գրառումներով, համայնքին պատկանող լրատվամիջոցներով գաղտնագրված կերպով տեղեկացրել էին հուլիսի 15-ին սպասվող իրադարձությունների մասին:

Որպես օրինակ նշվում է նախկինում գյուլենականներին պատկանող «ZAMAN» թերթի կայքում 9 ամիս առաջ ցուցադրված գովազդը: Որպես օգոստոսի 14-ին նոր քայլեր նախապատրաստելու հիմնավորում բերվում է գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի վերջին հարցազրույցից մի հատված, որտեղ նա համայնքի անդամներին կոչ է արել ատամները սեղմել և համբերել: Մեկ այլ ապացույց է ներկայացվում հեղաշրջման փորձից հետո ձերբակալված կառավարության նախկին աշխատակից, գյուլենական համայնքի ներկայացուցիչ Մուստաֆա Քոչյըղըթի թվիթերյան գրառումը: Նա ձերբակալվելուց առաջ հետևյալ գրառումն է արել. «Կհանդիպենք 2016-ի օգոստոսի 14-ին, բարով մնաք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել: Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրեցին գյուլենական համայնքին և նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլնը: Վերջինս հերքել է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին՝ այն անվանելով հոլիվուդյան ֆիլմի սցենարով բեմականացում:

Աղբյուր` Ermenihaber.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին