Շվեդիան կհյուրընկալի պատմության մեջ առաջին սեքսի Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է Շվեդիայի սեքսի ֆեդերացիայի կայքը։
Մրցաշարը կանցկացվի Գյոթեբորգի մոտ, կմեկնարկի հունիսի 8-ին և կտևի մի քանի շաբաթ։ Դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ։ Նշվում է, որ առաջնությունն անցկացվելու է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրի համար մասնակիցները պետք է որոշակի քանակությամբ միավորներ վաստակեն։
Մրցումները կանցկացվեն 16 թեմայով, այդ թվում՝ գայթակղություն, մարմնի տարբեր մասերի մերսում, էրոտիկ գոտիների մերսում, նախախաղ, օրալ սեքս, օրգազմ և այլն:
Շվեդիայի սեքսի ֆեդերացիան հիմնադրվել է 2016 թվականին և ներկայումս միակ կազմակերպությունն է աշխարհում, որը սեռական ակտը դիտարկում է՝ որպես սպորտ։ Կազմակերպությունն ունի 30-ից ավելի ասոցիացիաներ և ավելի քան 3000 անդամ ամբողջ երկրում։
Աղբյուրն՝ այստեղ