▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրիզմանն առաջին քայլն է կատարել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ և հայտնել թիմից հեռանալու ցանկության մասին: Այս մասին հաղորդում է Deportes Cope-ն:

26-ամյա ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», բայց կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Գրիզմանը վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էր Անգլիա տեղափոխվելու ցանկության մասին՝ խոստովանելով, որ պատրաստ է փոխել ակումբային գրանցումը՝ հանուն տիտղոսներ նվաճելու հնարավորության:

Հավելենք՝ «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն օրերս տեղեկացրել էր, որ Գրիզմանը շարունակելու է ելույթներն «Ատլետիկոյում»:

VivaroNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին