Գրիգորի Լեպսին արգելել են երգել: «Նման որոշում են ընդունել եվրոպացի բժիշկները` հայտնելով, որ երգիչը խնդիրներ ունի ձայնալարերի հետ:Ավելին, դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ Լեպսը չպետք է երգի»,-ասել է երգչի ներկայացուցիչը:
Գլխավոր բժիշկը երգչին հետազոտելուց հետո զարմացել է, թե նա ինչպես է այդ վիճակում կենդանի համերգներով հանդես եկել: Բժիշկներն այս պահին խուսափում են վիրահատական միջամտությունից, քանի որ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել:
Այդ պատճառով երգիչը ստիպված մի շարք համերգներ հետաձգել է. տեղեկացնում է «Վեստի.ռու»-ն: