Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում:
4-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ: Լեւոն Արոնյանը հաշվենկատ քայլերով արդեն խաղասկզբում դիրքային առավելություն ստացավ: Սպիտակները խաղաքարարերը փոխանակելու միջոցով փորձեցին հավասարեցնել իրավիճակը, սակայն դա նրանց չհաջողվեց: Մեր գրոսմայստերը վստահ հաղթանակ տարավ եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի: Նա այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Արոնյան՝ 3, Նայդիչ, Հոու Յիֆան, Կարուանա՝ 2.5-ական, Վաշյե-Լագրավ, Կարլսեն՝ 2-ական, Մեյեր՝ 1, Բլյոբաում՝ 0.5:
Ապրիլի 20-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ: