▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչին

 

unnamed (40)

 

Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատի մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սեւերով հաղթեց գերմանացի Գեորգ Մայերին եւ 3 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը 4 միավորով միանձնյա առաջատարն է:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին