▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գռդոնային սցենարի պատճառով դերասաներն են դառնում ծաղրի առարկա

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Էսքան խոսում ենք, բայց չենք խոսացել համար առաջին կինեմատոգրաֆիայի, դերասանների ու սցենարների լավը բառի բուն իմաստով ու սադո մազոյով «սիրող» Դիանա Գրիգորյանից:

Դե ասենք շատ շատեն խոսացել, բայց մի հատ շատ կարևոր բանի վրա եմ ուզում բոլորի ուշադրությունը սևեռել: 
Բնականաբար Հայաստանում դերասանները ապրելու համար ցանկանում են աշխատել ճի՞շտ է: Ահա, քանի որ գեղարվեստական ֆիլմեր շատ չեն նկարահանվում՝ պետք է սերիալներով վաստակեն: 

Տեսեք ինչ է ստացվում: Դիանայի հեչ կլուբնիկին չի, թե որ դերասանն է խաղում իր գրած սցենարով նկարահանված ֆիլմում: Իսկ իր ֆիլմերում բավականին լավ դերասաններ կան (քիչ, բայց կան): Դերասանները ՍՏԻՊՎԱԾ պետք է նկարվեն ցնակացած տապոռ սցենարով ֆիլմում, որպեսզի փող աշխատեն: Իսկ Դիանան նպատակ չունի սցենարի որակը բարձրացնելու ու բիրիքով սերիալի սցենարների գռդոն ա անում:
Եվ ինչ է ստացվում, որ այն դերասանները, ովքեր ստիպված, փող աշխատելու համար նկարահանվում են Դիանայի գռդոնային սցենարով սերիալներում՝ դառնում ծաղրի առարկա:
Չեմ կարծում,որ Դիանան սցենարների հետ վարվում է այնպես, ինչպես կուզենար, որ իր հետ վարվեին: Սցենարներից բացի, նրա երեսից էլ դերասաններն են տուժում:

Հ.Գ Արա ախպոր պես երակը կդրեք դրա: Իմ ջոգելով Դիանան ծխած վախտ ա գրում սցենարները, դրա համար էլ կամ հղիության մասին ա կամ էլ պարտադիր մի 12 հոգի փնտրում են իրանց հորն ու մորը: Անբարոյական սերիալների որակը բարձրացնելա պետք:

 

Անհայտ Բաժանորդ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին