▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գովազդը հոտ ունի

    Արդեն որերորդ օրն է՝ փորձում եմ բացատրել ծնողներիս, թե ո՞վ է Քիմ Քարդաշյանը,,,ապարդյուն,,,չեմ կարողանում: Եվ իրոք՝ խայտառակ տեսաժապավենները ցույց չես տա, հասարակ (բավական տգեղ) մոդելի նկարներն էլ համոզիչ չեն հասկանալու համար այն անբացատրելի իրարանցումը, որը տիրում է նրա այցի շուրջ: Իրարանցում, որը նաև հրահրվում է մեր հեռուստատեսային եթերով: Նշեմ, որ ես դեմ չեմ այցին, դեմ եմ հենց հրահրվող իրարանցմանը,,,

          Պաշտոնական քարոզչության մեխը Քիմի միջոցով երկրի և մեր տեսարժան վայրերի իբրև թե գովազդն է, որ իրականացվում է մեզնից անկախ՝ հաշվի առնելով նրա հանրաճանաչությունը: Մի գուցե,,,բայցև անճարակություն կա այդ բացատրության մեջ. կարծես մենք սպառել ենք աշխարհի համար գրավիչ և ճանաչելի դառնալու բոլոր այլ ռեսուրսները, և մնացել է ապավինել միայն պոռնոաստղի ճանաչելիությանը,,, Ողբալի է, եթե այդպես է,,,

          Գյումրվա Միքայել սրբազանի երեկվա պոռտքումը կարծես կապ ուներ ոչ  միայն եկեղեցու փակ դռների հետ,,,

          Գովազդը՝ ի տարբերություն փողի, հոտ ունի,,,

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին