▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուշակություն անելն ու հոգի կանչելը հակաքրիստոնեական է. հոգևորականները դեմ են «6-րդ զգայարան» հաղորդաշարին

life.panorama.am-ը գրում է. Համացանցում բուռն քննարկումներ են ծավալվում ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «6-րդ զգայարան» հաղորդաշարի շուրջ: Մարդիկ նշում են, որ հաղորդման ֆորմատը դեմ է քրիստոնեական արժեքներին և անթույլատրելի է նման հաղորդման հեռարձակումը. հաղորդման շրջանակներում գուշակություններ  են անում, հոգիներ կանչելուն:

«Ես դա չեմ ընդունում, ինձ համար շառլատանություն է և ուրիշ ոչինչ: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը տակավին չհասկացավ, որ ինքը ոչ թե նյութական, այլ հոգևոր արժեքների կրողն ու դրոշակակիրն է: Այն, որ այսօր մենք տրվել ենք նման դատարկ բաների, զարկ ենք տալիս այնպիսի մի գործընթացի, որը մեզ տանում է հոգևոր անկման, անորոշ ֆիզիկական բավարարվածության: Այն, ինչ կատարվում է էկրանի այն կողմում, ինձ համար անարժեք է, ոչինչ չի նշանակում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայր Կոմիտաս Հովնանյանը:

Ըստ հայր Կոմիտասի, յուրաքանչյուր ուժ պետք է տեղին օգտագործել, այնպես անել, որպեսզի դրանից բարիք լինի, այլ ոչ թե վախ ու սարսափ ծնվի. «Եթե իրենք այդքան զորավոր ուժ ունեն, թող այնպես անեն, որ ադրբեջանցիները դադարեն որևէ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ: Թող այնպես անեն, որ թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը և արդարությունը ետ վերադարձնեն հայ ժողովրդին: Թե չէ սրա քիթն այսպիսին է, ականջն այնպիսին է, կամ ինչ-որ մեկի կոշիկը 5 տարի առաջ ընկել է տրոլեյբուսի տակ: Նման դատարկ բաները այլ արդյունք չեն կարող տալ, քան մարդկանց ապուշացնելն է: Ես դրա արդյունքը, շոշափելիությունը չեմ տեսնում: Եթե այդքան լավ են իմանում մարդկանց անցյալը, ապա թող գնան ոստիկանություն և յուրաքանչյուր կատարված հանցագործություն իրենք բացահայտեն: Այդ սատանայական թվով 6 հոգին, որ նստած են այդ տաղավարում և ինչ-որ բաներ են բարբաջում, թող բարբաջեն, թե ովքեր կազմակերպեցին Գյումրիի Ավետիսյան ընտանիքի ջարդը, ինչպե՞ս կազմակերպվեց հայկական ջարդը: Թող տեսլական ունենան, թե ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք»: «Մեր ժողովուրդը նարդիի մակարդակից, հոգեբանությունից ավելին չի կարողանում բարձրանալ: Այսպես չի կարելի, մենք կորցրել ենք մեր ոգեղենությունը, ինչով հայը միշտ արժեք է ներկայացրել»,-հավելեց նա:

 

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին