DJ TOX-ը, Գևորգ Մարտիրոսյանը, Ամիննան, Նարեկ Մեծ Հայքը «PARANORMAL» երգի հիման վրա նոր, համատեղ տեսահոլովակ են ներկայացրել:
«Կարծում եմ, որ գունավոր, դինամիկ, գեղեցիկ տեսահոլովակ ենք ստացել»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց DJ TOX-ը (Լիպարիտ Պետրոսյանը),-ապա հավելեց, որ հենց այս երգիչների հետ է ցանկացել համագործակցել, քանի որ նրանք էին տվյալ նախագծի համար համապատասխան:
DJ TOX-ի խոսքով՝ ամեն բան արել են, որպեսզի տեսահոլովակը որակյալ լինի և ճաշակով, հետագայում ևս սպասվում են նմանատիպ համագործակցություններ: