▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գումար աշխատել չի նշանակում «գրդոն» անել. Նարեկ Բավեյան

Life.Panorama.am-ը գրում է. Նարեկ Բավեյանն, ով երաժշտական ասպարեզում վերջին շրջանում առավել լուռ է դարձել, այժմ աշխատում է միանգամից մի քանի ստեղծագործությունների վրա, որոնք երկրպագուներին կհանձնվեն ձայնասկավառակի տեսքով: «Ես դեռևս միայն մեկ CD ունեմ և գտնում եմ, որ երկրորդի ժամանակը հասունացել է: Ճիշտ է, դա կոմերցիոն առումով նպատակահարմար չէ, բայց այցեքարտ է, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երգչի: Արդեն մի քանի երգ ձայնագրել եմ, մյուսների վրա տարբեր աշխատանքներ եմ տանում: Չեմ կարծում, որ մինչ ձայնասկավառակը՝ երգերը հանրության դատին կհանձնեմ: Այդպես հետաքրքրությունը կկորի»,-տեղեկացրեց երգիչը:

Խոսքերի և երաժշտության հեղինակը հիմնականում Նարեկն է: Իհարկե, կլինեն գործեր, որոնք կարժանանան տեսահոլավակների, բայց ամեն ինչ պարզ կլինի ընդհանուր աշխատանքի վերջում: Ձայնասկավառակում ընդգրկված կլինեն և պարային, և հանգիստ կատարումներ. «Գերակշռում են կոմերցիոն՝ 6/8 ոճի երգերը, մեկ-երկու երգ էլ լիրիկական ոճի մեջ կլինեն: Ինչ արած, պետք է գումար աշխատել: Թեև, ցանկացած ոճի երգ էլ ես աշխատում եմ որակով ու ճաշակով մատուցել: Գումար աշխատել չի նշանակում «գրդոն» անել ու վատ երաժշտություն գրել»:

Նարեկ Բավեյանից հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչպես է պատրաստվում գեղեցկացնել ու զարդարել սիրելիի գալիք տոնական օրը. «Անկեղծ ասած՝ վաղը երեկոյան ես աշխատանքի մեջ եմ լինելու: Ռոմանտիկ ու գեղեցիկ անակնկալ կնոջս կմատուցեմ հաջորդ օրը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին