▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե մեզ Սահմանադրություն ու ՍԴ ընդհանրապես պետք չի․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...
Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին