▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի ԲԿ տնօրենն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում ուշագրավ խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես այս հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել: Նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում:

Հատկանշական է այն հանգամանքը, որ այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս ստուգումներն ունեն մեկ նպատակ՝ նորանշանակ մարզպետը փորձում է աշխատանքից ազատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին եւ նրանց փոխարինել իր վստահված անձանցով:

Արդեն աշխատանքից ազատվել է Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը, հիմա էլ հերթը հասել է Սաշիկ Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին