«Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-իՆ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել և այժմ սպասում են նրա արձագանքին՝ արդյոք դրանք կընդգրկվեն նոր ձևւսվորված կառավարության ծրագրում։ Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել։ «Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին, դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերևա ծրագրի մեջ։ Կլինի, կերևա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել»,– ասաց Արեգ Ղուկասյանը։ Ի դեպ, հիշեցնենք, որ Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է։ Նա 2003-ից մինչև 2012 թվականը երկու անգամ Աժ պատգամավոր է դարձել։ Երկու անգամ էլ՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։