Հնդիկ գործարար Փանկաջ Փարախն իր ծննդյան 45-ամյակի առթիվ իր համար ոսկուց պատրաստված շապիկ է պատվիրել: Շապիկը կշռում է մոտ 4 կգ և արժե մոտ 215.000 ԱՄՆ դոլար: Այն պատրաստելու համար ծախսվել է մոտ երկու ամիս:
Նշենք, որ հնդիկ գործարարին, չնայած նույնիսկ տարրական կրթության բացակայությանը, հաջողվել է հսկայական կարողություն կուտակել բազմամիլիոնանոց տեքստիլի բիզնեսից: