Ամիսներ առաջ, երբ սոցցանցերում հայտնվեց «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանի և նորահայտ երգչուհի Վարսայի մտերմիկ լուսանկարը, շատ արագ խոսակցություններ տարածվեցին զույգի սիրային հարաբերությունների մասին:
Սակայն ո՛չ Գոռը, ո՛չ Վարսան չէին խոսում անձնական հարաբերությունների մասին՝ նշելով, որ անձնական կյանքը դադարում է անձնական լինել, երբ հանրային է դառնում:
«Ե՞ս Yes!»-ն է գրում այս մասին ու նշում, որ այդուհանդերձ, հանրային դեմքերը միշտ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և անձնական կյանքն «անձնական» պահել, նրանցից քչերին է հաջողվում՝ հատկապես սոցցանցային ակտիվության դեպքում:
Կայքը նաև նշում, էոր Գոռ Սուջյանի և Վարսայի դեպքում սառույցը կոտրվեց երգչի՝ երբ Գոռն անուղղակիորեն հաստատեց լուրերի իսկությունը.
-Այնուամենայնիվ, երբ խոսակցություններ էին տարածվել, որ Դուք և Մարիամ Շահինյանն ընկերություն եք անում, հստակ ասացիք, որ ոչինչ չկա, հիմա լռում եք: Արդյոք սրանից կարելի՞ է ենթադրություններ անել:
-Իհարկե, կարելի է, բայց ավելի լավ է լուռ ենթադրություններ անել, որովհետև դա շատ անձնական է, նույնն է, ինչ ներքնազգեստի գույնը հրապարակես: Մարդիկ հետաքրքրվում են, բայց միշտ պետք է հաշվի առնեն, որ ես երաժիշտ եմ:
Օրերս էլ Վարսան սոցցանցային իր էջերից մեկում տեղադրել է լուսանկարներ, որոնք այս անգամ ոչ թե մտերմիկ են, այլ սիրային: Նրանց կրքոտ լուսանկարներով էլ վերջնականապես վերջ է դրվում հասարակության երկմտանքին և ուղղակիորոն հաստատվում լուրերի իսկությունը:
Հիշեցնենք, որ այս օրերին «Դորիանսի» անդամները մեկնել են եվրոպական շրջագայության: «Եվրատեսիլ 2013»-ը տեղի է ունենալու շվեդական Մալմյո քաղաքում՝ մայիսի 14–ին, 16–ին և 18-ին։
«Դորիանսը» ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին և հանդես կգա 11-րդ համարի ներքո: