Խորվաթական Սպլիտում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Գոռըպոկում վարժությունում բարձրացրեց 211 կգ ծանրաձողը, հրում վարժությունում ցույց տվեց 235 կգ արդյունք և երկամարտի 446 կգ արդյունքով ճանաչվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Նա նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:
Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 434 (190+244) կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղն ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ռուբենը նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում: