▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Google-ում մեր «Նարե» երգի բնութագրի մեջ գրվում է հնդկական և թուրքական երգ»

«Նեմրա» ռոք-խմբի մենակատար Վան Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Google-ում մեր «Նարե» երգը փնտրելուց հետո բնութագրի մեջ՝ ժանրի բաժնում գրվում է հնդկական և թուրքական երգ: Մի քանի օրվա աշխատանքից հետո մեզ հաջողվել էր ավելացնել հայկական ժողովրդական ժանրը, բայց ենթադրում ենք, որ մեծ աշխատանք է տարվում, որ հայկական մասը հանվի և այս պահին նրանց դա հաջողվել է:
Կարող եք դուք էլ ձեր կողմից feedback բաժնում բացատրել, որ սա հայկական ժողովրդական երգ է և հնդկական ու թուրքական մշակույթի հետ կապ չունի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին