▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանը չակերտներ է բացում ու նոր մանրամասներ պատմում «եվրատեսիլյան» ելույթից

BlogNews.am-գրում է, որ զրուցել է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար, հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյան հետ:

Նա հայտնել է, որ «Genealogy» խմբի անդամներն այժմ գտնվում են իրենց երկրներում, ապրիլի 20-ին նրանք կժամանեն Հայաստան և կսկսվեն փորձերը, նախապատրատական բուռն շրջանը։ «Այժմ նրանք ինքնուրույն են պարապում։ Երբ գան, կսկսենք ինտենսիվ աշխատել։ Մեզ մոտ ամեն ինչ ինտենսիվ է, փորձում ենք խտացնել, որովհետև 6 երգիչ ունեն իրենց անհատական կարիերան և նրանցից յուրաքանչյուրն ունի արդեն պլանավորած համերգներ։ Փորձում ենք հարմարվել այդ ամենին, գտնում ենք որոշակի ժամանակահատված, որ կարողանանք ամբողջովին  պարապել»,- ասաց նա։

Հարցին՝ բեմադրության  տարբերակներ արդեն որոշվե՞լ են, արդյոք անմոռուկն այստեղ ներկայացված է լինելու, Գոհարը պատասխանել է. «Ուզում եմ նորից խնդրել, որպեսզի քաղաքական որևէ կոնտեքստ չփորձենք  փնտրել, սպասել մեր ելույթի մեջ, որովհետև «Եվրատեսիլն» ունի կանոններ, որոնց մենք համապատասխանում ենք։ Այժմ ստեղծագործական մտորումների մեջ ենք և տարբեր մասնագետների հետ բանակցում ենք բեմադրության հետ կապված։ Հենց որոշակի հստակ լուրեր լինեն, պաշտոնապես կհայտարարենք»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին