▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ

Դժգոհ հաճախորդը հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին մեղադրել է խարդախության մեջ:

Այս մասին հաղորդում է super.ru-ն: Դիմահարդար Քսենիա Աբաշեւան անցյալ տարվա նոյեմբերին 69900 ռուբլով գնել է Ավետիսյանի առցանց դասընթացները և չի ստացել խոստացված տեսադասերը։

«Նա վճարել է «Бьюти-спец 2.0» դասընթացի համար դեռ նոյեմբեր ամսին, սակայն նա հասանելիություն է ունեցել միայն «Личный кабинет»-ին,, իսկ Ավետիսյանի վիդեո դասերը կայքում չեն հայտնվել։ Այդ ժամանակվանից սկսած դասընթացի մեկնարկի ժամկետը մշտապես հետաձգվել է, եւ Աբաշեւան այլեւս մտադիր չէ սպասել։

Աբաշեւան նախաքննական հայց և բողոք է ուղարկել Ռոսպոտրեբնադզոր։

Իրավաբանները հայտնում են, որ Ավետիսյանի այդ վարքագիծը կարող է գնահատվել որպես ոչ բարեխիղճ, քանի որ Աբաշեւան ունի գործընթացում հաղթելու բոլոր շանսերը, եթե գործը դատարան հասնի։

Հավելենք, որ խնդրին իր միկրոբլոգի Stories բաժնում անդրադարձել է Գոհար Ավետիսյանը, որը հերքել է տեղեկությունը, ապա հավելել՝ տվյալ խնդրին ծանոթ է, իրենք վաղուց կապ են հաստատել աղջկա հետ եւ նա ոչ մի պահանջ չունի։ Հրապարակումն արվել է առանց նրա իմացության։ Դիմահարդարը հրապարակել է նամակագրությունից մի հատված, որում ասվում է, որ Քսենիա Աբաշեւան խնդրել է հեռացնել հրապարակումը, սակայն Գոհարի հանդեպ ունեցած անբարյացկամ վերաբերմուքի պատճառով խմբագրությունում հրաժարվել են դա անել։

«Իմ իրավաբանական բաժինն արդեն զբաղվում է այս հարցով։ Սակայն ես որոշել եմ սեփական հետաքաննությունն անցկացնել», - գրել է Ավետիսյանը։

Հայտնի դիմահարդարը նաեւ խոսել է պատճառների մասին․ ամիսներ առաջ նա հրաժարվել է հարցազրույց տալ կայքին, քանզի, ինչպես ինքն է ասում՝ չի սիրում եւ չի ցանկանում։ Նրա կարծիքով վրեժ են լուծում։

«Վիրավորական է, երբ տարիներ շարունակ աշխատում ես, ստեղծում ես քո անունը, ամեն ինչ անում ես անկեղծ եւ ի սրտե, մաքսիմալ անկեղծ ես լինում մարդկանց հետ, եւ չգիտես ինչու այս կերպ փորձում են սեւացնել անունդ», - եզրափակել է Գոհար Ավետիսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին