▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնել Սանոսյա՛ն, հիշում ե՞ս, որ Ծակքարը քո գյուղն է». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտունու շրջանի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ճանապարհը, որը նաև միջպետական է: Նաև փակել են Ծակքար մտնեղ ճանապարհը:
Պատճառը՝ մարդկանց խոպանից ուղարկված փողերը զանգավածորեն հարկում են:
Գնել Սանոսյան, հիշում ես, չէ՞, որ Ծակքարը քո գյուղն է: Հիշում ե՞ս, արա, որ էդ գյուղացիներին բաներ էիք խոստանում, հիմա չես ուզո՞ւմ գնաս էդ մարդկանց ուղիղ աչքերին նայես (ինչպես դավաճան շեֆդ կասեր): Ո՞ւր ես հիմա, արա, ժողովուրդդ, հայրենի գյուղացիքդ բան ունեն ասելու քեզ ու էն շեֆիդ...»:

Թարմացված․ «Գնացել եմ պատերազմ, դարձել հաշմանդամ, իմ ջեբից բուժվել, կիսատ թողել բուժումը՝ փող չունենալու պատճառով: Հիմա պտի գնամ ՌԴ աշխատեմ, բերեմ, մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլն էլ պետական սամալյոտով նաֆարի հետ թռնի Դուբայ, սոկ խմի՞»,- ասել է Երևան-Մարտունի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը՝ հավելելով, որ արտագնա աշխատանքի շնորհիվ են կարողանում ընտանիք պահել:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բողոքում են նոր օրենքի դեմ, որով արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին