▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը մտադիր է նոր ուժ ստեղծել.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուրը»), մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մտադիր է նոր ուժ ստեղծելու։ Այս շարժման մեջ լինելու են նաեւ հայտնի մտավորականներ, որոնք բավականին կոշտ դիրքորոշում ունեն իշխանության հանդեպ։ Մեր տեղեկություններով, թեեւ Արթուր Ալեքսանյանի հարաբերությունները վատ չեն իշխանության ներկայացուցիչների հետ, բայց նա չի ցանկանում իշխանական «պրոյեկտ» դառնալ։

Ավելին, չնայած նախաձեռնության հեղինակները պնդում են, որ իրենք որեւէ քաղաքական ուժի չեն հարում, եւ իրենց նպատակը սփյուռքի ներգրավվածության մեծացումն է, իրականում այս ուժը, ինչ-որ պահից սկսած, քաղաքական պայքարի մեջ է մտնելու եւ սատարելու է ընդդիմադիր բեւեռներից մեկին։
Ի դեպ, հավելենք, որ Արթուր Ալեքսանյանը եւ Սեյրան Օհանյանը մտերիմներ են։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ այս ջերմ հարաբերությունները կհամատեղվեն նաեւ քաղաքական պայքարում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին