Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը գոհ է ՀԱՊԿ խաղաղապահներ ընդունելու հարցում Հայաստանի շարունակական շահագրգռվածությունից։
Մոսկվան համոզված է, որ այս քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
Դրան պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։ Նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Հենց որ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Զախարովայի խոսքով՝ գնդակը Երեւանի դաշտում է: