▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնացեք «Օդնոկլասնիկ», գնացեք ձեր ծիծիկներն ու տուտուզիկներն էլ տարեք հետներդ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Խորհրդային տարիներին մի մանկապատանեկան գիտաֆանտաստիկ ֆիլմ կար` «Մոսկվա-Կասիոպեա»: Կասիոպեա մոլորակում ռոբոտները սխալ հասկանալով մարդկանց երջանկության, երջանիկ լինելու ցանկության իմաստը, մոլորակի բնակիչներին հատուկ հաբեր են տալիս, որի հետևանքով նրանք հայտնվում են ապուշ երջանիկի կարգավիճակում, առանց մտածելու, զգալու , առանց իրական կյանքով ապրելու…

Հիմա մեր համացանցում, սոցիալական ցանցերում է, մի զգալի զանգված մշտապես հիացած է Ջենիֆեր Լոպեսի ու Քիմ Քարդաշյանի «ծիծիկներով ու տուտուզիկներով», սեքսի, էրոտիկայի վերաբերյալ գրառումներով, մերկ կանանց նկարներով: Հաճույք են ստանում աստղերի, հանրաճանաչ մարդկանց կեղտոտ սպիտակեղենը հոտոտելուց, նրանց վերաբերյալ իրական կամ ավելի հաճախ հնարովի պատմություններն ընթերցելով, միմյանց պաչիկ-մաչիկ ուղարկելով:

Մեծամասնությունը թքած ունի լուրջ, մտածելու, խորհելու առիթ տվող գրառումներից; Նրանց գլխի տարայի մեջ լցված գորշ զանգվածը արգելափակվում է դրանցից…Նրանց պետք են տափակ հումորներներ ու մի քանի տողանոց, մակերեսային, հայհոյախառն, անհասկանալի խզբզոցներ ու ապուշություններ:

Համացանցի անչափահաս, նոր  «հասունացած» վիրտուալ երազախաբների, վիրտուալ կյանքում սեռահասունացածների ու վավաշոտների մի կուռ բանակ միայն ընթերցում է այդ կարգի գրառումներն ու նյութերը:

Մի խոսքով` գնացեք հա՞…Գնացեք  «Օդնոկլասնիկ», գնացեք ձեր ծիծիկներն ու տուտուզիկներն էլ տարեք հետներդ, մխտռած սպիտակեղենով փաթեթավորված…
Ցավալին այն է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն էլ է կործանվելու Կասիոպեայի նման, իր ապուշ, երջանիկ, առանց ալիքների գորշ զանգված ունեցող կիսաֆաբրիկատների սերնդով…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին