▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնա, թող հերդ գա...«Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող հերդ գա»,- հայտնեց մեր աղբյուրը:

 

 

 

 

 

 

 

Նույն օրը, լուսաբացին, Էջմիածնի քաղաքապետի Տերյան հասցեի առանձնատան հարեւաններն էլ տեսել են, թե ինչպես են քաղաքապետի տնից արկղեր դուրս բերում եւ տեղադրում մեքենաների մեջ:

 

 

 

 

 

 

 

«Նոր լուսանում էր, կցկտուր խոսակցություններ ընկան ականջիս, հասկացա, որ մեքենաները գնում են Հադրութ՝ Մանվելի տուն: Թե ինչ էին տեղափոխում, չգիտեմ»,- ասաց ականատեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին