Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Զարմանալի ժողովուրդ ենք: Ինչ այն խեղճ մարքսիստը կենդանի էր բոլորը ձեռ էին առնում այդ մարդուն ու խեղկատակի տեղ դնում: Հիմա որ մահացավ, նենց սրտաճմլիկ մեկնաբանություններ եմ հանդիպում, որ հավատս չի գալիս:
Ու ես հենց այսօր իմացա, որ, դու մի ասա, ինքը մեր քաղաքական դաշտի կոլորիտն էր: Հա, բան չունեմ ասելու, շատ խնդալու էին իր հարցազրույցները, մամուլի ասուլիսներն ու ընդհանրապես խոսելու ձևը, բայց ինքը երբ է ախր քաղաքական դաշտում եղել:
Իհարկե, Աստված հոգին լուսավորի, թող հանգչի խաղաղությամբ, ի վերջո մարդ էր, ով իր երկրային կյանքն ավարտեց: Բայց այս դեպքում ակամայից հիշում եմ հին ժողովրդական ու շատ ճշմարտացի խոսքը` գնա մեռի, արի սիրեմ:
Հիշենցնենք, որ երեկ սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: