Վաղվանից սկսվելու է ինսուլտի բուժման պետական ծրագիր, և երկու ԲԿ-ներում, բժշկական ցուցումների առկայության դեպքում, գլխուղեղի անոթների տրոմբոլիզիզը և ստենտավորումը կատարվելու են պետպատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների. այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է 1-4 միլիոն դրամ արժողությամբ միջամտությունների մասին է:
Առողջապահության նախարարը նշեց, որ վերոնշյալ ծրագիրը կառավարության որոշումով չէ, դա տեղի է ունենալու իր հրամանով, Առողջապահության նախարարության բյուջետային ծրագրերի շրջանակներում:
Դա վերաբերում է նաև անազատության մեջ գտնվող անձանց:
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև ներկայացվող տեսանյութերում.