Ըստ ասեկոսեների, առաջիկայում, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քվեարկությանը կներկայացվի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի թեկնածությունը:
Տարածված կարծիքի համաձայն, Արմեն Հարությունյանի հանդեպ մեծ է ոչ միայն նախագահականի, այլ նաև ողջ համակարգի վստահությունը. նրան համարում են սկզբունքային ու աղմկահարույց որևէ պատմության հետ կապ չունեցող մարդ, ով աշխատանքային գործունեությունը սկսել է բանվորից և միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով: