▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազը մեկնաբանում է Վահան Մարտիրոսյանի՝ սահմանը հատելու փաստը.a1plus.am

 

a1plus.am-ը գրում է. «Շատերը չեն գիտակցում անկախության արժեքը , իհարկե պատմականորեն եթե նայենք, մենք միշտ ենք ունեցել դավաճաններ եւ բոլորս էլ տեղյակ ենք, թե այդ դավաճանների ճակատագիրը ինչպես է հյուսվել»,- այսօր Եռաբլուրում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմանը լքած ու Ադրբեջանում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին։

Իսկ ինչպե՞ս նա հատեց սահմանը, երբ նրա հանդեպ քրեական գործ էր հարուցվել. հարցին դատախազը պատասխանեց. «Քրեական գործ հարուցվել ի սկզբանե, մինչեւ նրա սահման հատելը։ Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել եւ կալանավորել: Մենք նման բազմաթիվ դեպքեր ունենք, երբ հիմքերը բավարար չեն մարդուն անազատության մեջ պահելու համար, եւ այնպես չէ, որ երբ կա հանցանք, մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով, որ նա կարող է դավաճանություն անել»։

Իսկ կոնկրետ այս դեպքում պարոն Կոստանյանի պնդմամբ պետք է քննարկել՝ արդյո՞ք Վահան Մարտիրոսյանի խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին որոշման ժամանակ նախաքննության մարմինը վերցրել է նրա անձնագիրը, թե ոչ. «Եթե մարդու նկատմամբ ընտրված չէ կալանավորումը որպես խափանման միջոց, այդ մարդը չի կարող սահմանին արգելք ունենալ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին